Աբու Դաբիում կայացել Է Լուվրի մասնաճյուղի բացման արարողությունը

Գտնվում է Պարսից ծոցի Սաադիյաթ կղզում:
luvr-abu-dabi

Աբու Դաբիում նոյեմբերի 8-ին կայացել Է Լուվրի մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Դրան մասնակցել են Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Ֆրանսիայի նախագահներ Խալիֆա բեն Զայիդ ալ Նահայյանը եւ Էմանուել Մակրոնը:

Թանգարանի շենքը նախագծել Է ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նովելը: Այն գտնվում է Պարսից ծոցի Սաադիյաթ կղզում:

Թանգարանի զբաղեցրած տարածքը կազմում Է 97 հազար քառակուսի մետր: Լուվրի Աբու Դաբիի մասնաճյուղում, որը հանրության համար կբացվի նոյեմբերի 11-ին, 23 սրահ հատկացված Է մշտական ցուցադրություններին: Այնտեղ կներկայացվեն արվեստի 600 ստեղծագործություններ, որոնցից 300-ը փոխառված են Ֆրանսիայի 13 թանգարաններից՝ Լուվրից, Ժորժ Պոմպիդուի կենտրոնից, Վերսալից եւ ուրիշներից: Այցելուները կկարողանան տեսնել Լեոնարդո դա Վինչիի, Վինսենթ վան Գոգի, Պաբլո Պիկասոյի, Էդուարդ Մանեի, Պոլ Գոգենի եւ այլ գեղանկարիչների ու քանդակագործների աշխատանքները:

luvre-abu-dabi

*

*