Հունիսի մեկին կբացվի Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Կողբացի 42-ը կվերածվի թանգարանի

Չնայած երեւանյան նրա հասցեն Կողբացի 42-ն էր, սակայն նա այնքան հաճախ էր մեկնում արտասահման շրջագայությունների, որ երբեմն կատակում էին. «Եկել է Հայաստան՝ հյուրախաղերի»:

Խոսքն իհարկե հայ հոգեւոր երգի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի մասին է: Եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի՝ ապա շուտով իրականություն կդառնա նրա տունը թանգարանի վերածելու երկար տարիների հանրային պահանջը:

Ճիշտ է՝ տունը մասնավոր սեփականություն է, սակայն ժառանգների՝ Լուսինեի ամուսնու՝ Խորեն Պալյանի եղբորորդիների համաձայնությամբ ու անմիջական մասնակցությամբ բնակարանն առաջիկայում կգործի որպես հիմնադրամ-թանգարան, որն իր դռները կբացի հունիսի մեկին՝ երգչուհու ծննդյան օրը:

Մանրամասները՝ Անի Ռափյանի տեսանյութում։

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*