Մահացել է Լուսիկ Ագուլեցին

Այսօր երեկոյան 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է նկարչուհի, ագագրագետ Ագուլեցին։
lusik-aguleci

Այսօր՝ հուլիսի 13-ի երեկոյան, 72 տարեկան հասակում կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը:

Նրա պաշտոնական facebook-յան էջում հրապարակված գրության մեջ նշված է. «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13֊ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի֊Սամվելյանը»:

Լուսիկ Ագուլեցին ծնվել է Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ 1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1966 թվականին՝ ուսումնառության տարիներին արժանացել է «Ավանգարդ» թերթի հատուկ մրցանակի։

Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները