Լիպարիտ Սարգսյանը 80 տարեկան է

Գրողների միությունում նշել են մանկագիրի 80-ամյակը։
liparit-sargsyan

Գրողների միությունում նշել են մանկագիր Լիպարիտ Սարգսյանի 80-ամյակը։ Միջոցառմանը ներկա են եղել գրողի ընկերները, մեծ ու փոքր ընթերցողները:

Մանկագիր-արձակագիրը ծնվել է Լոռու մարզի Վահագնի գյուղում: Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը: Աշխատել է գրական մամուլում, հրատարակչություններում: Լիպարիտ Սարգսյանն ավելի քան 40 գրքի հեղինակ է: Բազմաժանր գրող է, հեղինակ բանաստեղծությունների, պատմվածքների, վիպակների: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, բելոռուսերեն, լիտվերեն, սերբերեն:

*

*