Լինոփորագրությունը՝ Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի սաների մատուցմամբ

Ցուցադրվել են սաների գրաֆիկական աշխատանքները:
grafikayi-cucahandes

Երեւանի Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցի սաները ցուցադրել են իրենց գրաֆիկական աշխատանքները: Արդեն 2-րդ տարին է` դպրոցում գործում է լինոփորագրության գրաֆիկայի դասարանը, եւ 2-րդ տարին է նաեւ, որ ցուցահանդես է կազմակերպվում:

Լինոգրաֆիան տպագրական տեխնիկա է: 20-րդ դարի կեսերին ստեղծվել են լինոփորագրության մի քանի դպրոցներ: Նյութի փափկության շնորհիվ ստացվող գեղանկարչական նրբագծի, արագ աշխատելու հնարավորության եւ մեծ տպաքանակի շնորհիվ լինո-փորագրությանը ուշադրություն են դարձրել տպագիր գրաֆիկայի բազմաթիվ վարպետներ:

Լինոտպագրության մեջ օգտագործվում են տպագրական ներկեր՝ կապույտ, կարմիր, դեղին, սեւ, բայց այդ 4 գույներից հսկա ներկապնակ է ստացվում:

Կերպարվեստի դպրոցի այդ դասարանում 6-ից 15 տարեկան երեխաներ են սովորում: Դպրոցի տնօրենի խոսքով՝ եթե նախորդ տարի մասնակիցները 12-ն էին, ապա այս տարի` արդեն 24-ը: Ցուցահանդեսը հերթական անգամ դպրոցի շուրջն էր համախմբել ոչ միայն ծնողներին, այլեւ բազմաթիվ արվեստասերների:

*

*