Տեղի ունեցավ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը

7 երգ է ներառում...
lilit

Հունիսի 12-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ պատանի երգչուհի Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որին հաջորդեց նրա համերգային երեկոն:

Ձայնասկավառակը երգչուհու ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն է, 7 երգ է ներառում:

Նշենք, որ Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից: Առաջին քայլը մեծ բեմում կատարել է 2014 թ.-ին Կրեմլի մեծ համերգասրահում՝ Armenian Music Awards ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Միջազգային մի շարք մրցույթների հաղթող է:

*

*