Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահ․ նախարար

Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․․․
lilit-makunts

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Ազգային պատկերասրահի տնօրենը դիմել է խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքներով տրամադրվել են այլ նախարարությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել։

Այս խնդրանքին առաջինն արձագանքել է ԱԻՆ-ը: Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ ունեն թվով 94 կտավ, որոնք պատրաստ են վերադարձնել պայմանագրում նշված ժամկետի համաձայն:

Ի դեպ, դիմել եմ պարոն Ծատուրյանին, որպեսզի իմ աշխատասենյակում և առհասարակ մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները վերադարձվեն պատկերասրահ, քանի որ կտավներն ունեն հատուկ պայմաններով պահպանության կարիք»:

*

*