Կոնստանտին Օրբելյանն ազատվել է աշխատանքից

Ի դեպ, այսօր ժամը 14։00-ին Օրբելյանը Օպերային թատրոնում մամուլի ասուլիս է հրավիրել։

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ապրիլի 1-ից ազատվում է աշխատանքից։

Այս մասին տեղեկությունը yerkirmedia.am-ին հաստատեց ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը։

Ի դեպ, այսօր ժամը 14։00-ին Օրբելյանը Օպերային թատրոնում մամուլի ասուլիս է հրավիրել։ Հավելենք նաեւ, որ նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում էր 2019-ի օգոստոսին։

*

*