Սպիվակովը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. «Պետք է պահել մարդկային ոգու նման բարձունքները»

Հայաստանում երկու համերգների առիթով գտնվող աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովն ապրիլի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր:

Հայաստանում երկու համերգների առիթով գտնվող աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովն ապրիլի 30-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր:

Թանգարան ինտիտուտի տնօրեն Նիկոլայ Կոնստանդյանի ուղեկցությամբ՝ Վլադիմիր Սպիվակովը շրջեց եւ մանրամասն ծանոթացավ, թե ինչպես է թանգարանում ներկայացված հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կյանքը եւ ստեղծագործական ուղին:

Աշխարհահռչակ դիրիժորն այցից հետո հայտնեց, որ շատ հավանել է թանգարան-ինտիտուտը: Այցելուների գրքում նա նշեց , որ պետք է պահել մարդկային ոգու նման բարձունքները: Ըստ նրա՝ Կոմիտասը հենց այդ բարձունքների օրինակներից է:

«Արվեստը շատ գործառույթններ ունի, որոնք դեռ հին օրերից են գալիս: Սակայն այսօր գործառույթը մեկն է՝ մխիթարել մարդկանց ու ներդաշնակեցնել նրանց զգացունքները: Մարդիկ դարձել են մի տեսակ ցրված, անտարբեր… այնքան ատելություն կա, սակայն չպետք է թույլ տալ, որ այն տարածվի, քանի որ դա վատ կվերջանա»,- ասաց Սպիվակովը։

 

*

*