Կոմիտասին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկույցներ ներկայացրին մի շարք անվանի մասնագետներ

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է «Կոմիտասը եւ միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողովը:

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է «Կոմիտասը եւ միջնադարյան երաժշտական մշակույթը» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են կոմիտասագիտության մեջ ներգրավված գիտնականներ արտերկրից ու Հայաստանից: Միջազգային գիտաժողովի ընթացքում Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին, ինչպես նաեւ հայ միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան մի շարք անվանի մասնագետներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից, Ռուսաստանից եւ Ֆրանսիայից: Գիտաժողովը կանցկացվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում եւ Հաղպատի վանական համալիրում:

 

Մանրամասները՝ տեսանյութում

*

*