«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը կնվիրվի ՀՀ անկախության 25 ամյակին

Կոմիտասյան երաժշտության աղավաղումները եւ գիտաժողով-փառատոնը նաեւ հիանալի առիթ է անդրադառնալու այդ հարցերին։
komitas

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կազմակերպելու է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը եւ այն նվիրվելու է Հայաստանի անկախության 25 ամյակին։

Տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը տեղեկացրել է, որ փառատոնը հյուրընկալելու է կատարողներ Ճապոնիայից եւ Ֆրանսիայից։ Փառատոնի անցկացումը կարեւորել է նաեւ Հայաստանի պետական ակադիմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը:

Այսօր շատ են կոմիտասյան երաժշտության աղավաղումները եւ գիտաժողով-փառատոնը նաեւ հիանալի առիթ է անդրադառնալու այդ հարցերին։ Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին, նաեւ միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով գիտաժողովի ժամանակ հանդես կգան անվանի մասնագետներ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Կիպրոսից եւ Ռուսաստանից։

Թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի ղեկավար Մհեր Նավոյանի խոսքով, փառատոնը ընդլայնելու է իր շրջանակները, ներկայացվելու են նաեւ Կոմիտասի, հայ կոմպոզիտորական արվեստի եւ Կոմիտասի ժամանակակակիցների գործերը։

*

*