Կլոդ Մոնեի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 110,7 մլն դոլարով

«Խոտի դեզեր» շարքի նկարը Մոնեն ստեղծել է 1890 թվականին
klod-mone-xoti-dezer2

Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավը նկարչի համար ռեկորդային՝ 110 մլն 747 հազար դոլարով վաճառվել է Նյու Յորքի Sotheby՚s աճուրդում: Այդ մասին տեղեկատվությունը մայիսի 15-ին զետեղված է աճուրդային տան պաշտոնական կայքում։

«Խոտի դեզեր» շարքի նկարը Մոնեն ստեղծել է 1890 թվականին Նորմանդիայի Ժիվեռնի ավանի մերձակայքում:

Նկարի նոր տիրոջ անունը չի նշվում։

*

*