«Կինոյի տաճար» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին

Մինչև հուլիսի 12-ը ցանկացողները կարող են այցելել Երևանի «Այրարատ» կինոթատրոն
kinoyi-tajar

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հուլիսի 8-ին` Երևանի «Այրարատ» (Ռոսիա) կինոթատրոնի նախասրահում տեղի է ունեցել «Կինոյի տաճար» ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 95-ամյակին։

Ցուցահանդեսում ներառված են Վարպետի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված ու մոռացությունից փրկված կադրերը, որոնք ինստալացիայի միջոցով կներկայացվեն հանրությանը:

Կինոսրահում կցուցադրվի նաև Ռուբեն Գևորգյանցի «Աշխարհումս» վավերագրական ֆիլմը։ Փարաջանովի կյանքի եզակի դրվագներով, լուռ զրույցով ժապավենն անընդմեջ պտտվելու է էկրանին։ Վարպետի մասին պատմող այս վավերագրություն-էսսեն Ռուբեն Գևորգյանցը նկարել է 1979 և 1989 թվականներին։ Կինոէսսեն պատմում է Փարաջանովի բանտից ազատվելուց հետո թբիլիսյան առաջին օրերի մասին:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է։ Մինչև հուլիսի 12-ը ցանկացողները կարող են ժամը 12:00-20:00-ն այցելել ու տեսնել Փարաջանովի ֆիլմի անհայտ ու մոռացված կադրերի (ինստալացիա) ցուցադրությունը։

kinoyi-tajar,-cucahandes

 

*

*