Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները 3-ն են — Երկիր Մեդիա

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները 3-ն են

Այժմ ընթանում է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ նիստը:
kinematografistneri-miutyun

Երեւանի Կինոյի տանը ընթանում է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը: Միության 187 անդամներից ներկա են 145-ը: Նախագահի թեկնածուները  3-ն են՝ Հարություն Խաչատրյան, Գեւորգ Գեւորգյան ու Վահե Գեւորգյանց: Համագումարին ներկա են նաեւ հյուրեր՝ կինոոլորտի ներկայացուցիչներ: Նրանց թվում են կինոքննադատ Արմեն Մեդվեդեւը եւ կինոռեժիսոր Ռոման Բալայանը: Նրանք երկուսն էլ իրենց ելույթներում նշեցին, որ համակրում են առաջադրված բոլոր թեկնածուներին, սակայն երկուսն էլ կոչ արեցին քվեարկել Հարություն Խաչատրյանի օգտին:

Այս պահին ընդմիջում է, որից հետո նախագահի թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը: Այնուհետեւ փակ քվեարկությամբ կընտրվեն վարչության անդամները եւ միության նախագահը:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*