«Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակը հանկարծամահ է եղել

Երաժիշտը մահացել է Դեթրոյտում մայիսի 17-ի գիշերը:
qris-qornel

Հայտնի ռոք երաժիշտ, Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի հեղինակ ու կատարող Քրիս Քորնելը կյանքի 52-րդ տարում մահացել է: Այս մասին հայտնում է ABC News-ը:

Associated Press-ին Քորնելի ներկայացուցիչ Բրայան Բամբերին հայտնել է, որ երաժիշտը մահացել է Դեթրոյտում մայիսի 17-ի գիշերը:

Բամբերին մահն անվանել է «հանկարծակի և չսպասված»՝ նշելով, որ Քորնելի կինն ու ընտանիքը ցնցված են այդ փաստով:

*

*