Սերժ Թանկյանը, Քրիստիան Բեյլը եւ այլ հայտնիներ կլինեն «Խոստումը» ֆիլմի պրեմիերային

Սերժ Թանկյանը կոչ է արել բոլորին միանալ իրենց կարմիր գորգի արարողության ժամանակ:
tankyan

Օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը, սցենարիստ Թերի Ջորջը ներկա կլինեն Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:

Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է, կոչ է արել բոլորին միանալ իրենց կարմիր գորգի արարողության ժամանակ:

«Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել էայդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքական հարցեր, ևհարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: ԵրբՄայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ էառաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբթուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբարոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայածառկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:

*

*