Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի թրեյլերը Facebook-ում ունեցել է ավելի քան 1 մլն դիտում

YouTube-ում` դիտումների թիվն անցել է մեկ մլն 600 հազարը:
khostum

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերը Facebook սոցիալական ցանցում ունեցել է ավելի քան 1 մլն դիտում, իսկ YouTube-ում` դիտումների թիվն անցել է մեկ մլն 600 հազարը:

Այդ մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը` նշելով, որ ֆիլմի թրեյլերը, որը նկարահանել է Survival Pictures ընկերությունը, սոցցանցերում տարածում է գտնում #ThePromise հեշթեգի ներքո:

Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը:

 

*

*