Այսօր կլրանար մեծ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի 90 ամյակը

Նա հանրությանը հայտնի է իր կերտած էպիկական կերպարներով
hayk-nahapet, karlen nurijanyan

Այսօր կլրանար մեծ քանդակագործ Կառլեն Նուրիջանյանի 90 ամյակը: Նա հանրությանը հայտնի է իր կերտած էպիկական կերպարներով՝ «Վահագն վիշապաքաղ», «Հայկ նահապետ», «Տորք Անգեղ», «Տրդատ արքան տապալում է ցլին» եւ շատ այլ քանդակներով:

Նուրիջանյանը քանիցս անդրադարձել է նաեւ Կոմիտասի կերպարին: Քանդակագործի ստեղծագործություններին բնորոշ են կոթողայնությունը, պլաստիկ արտահայտչականությունն ու արդիականությունը: Նուրիջանյանը սովորել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Ապրել եւ ստեղծագործել է Երեւանում, մահացել է 1982 թվականին:

*

*