Կբացվի Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը

Կներկայացվեն շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ։
karen-smbatyan

Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 11-ին՝  ժամը 18:00-ին, կբացվի հայ գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը՝  նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 15-ը:

Հանրությանը կներկայացվեն Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչև խոշոր կտավային՝  մարդ-բնություն թեմատիկայով և մինչ այժմ չցուցադրված:

Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

*

*