Հայաստանում է Օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը

Հայաստանից դուրս փորձել է օտարազգի հանդիստաեսին ներկայացնել նաեւ հայկական դասական երաժշտությունը:
Karen-durgaryan

Հայաստանում է Օպերային թատրոնի նախկին գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա ընթացքում Հայաստանից դուրս 120-ից ավելի ներկայացում եւ սիմֆոնիկ համերգներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ: Դրանց շրջանակում փորձել է օտարազգի հանդիստաեսին ներկայացնել նաեւ հայկական դասական երաժշտությունը:

Համահայկական սիմֆոնիկ նվագախմբում իր մասնակցության հարցը դիրիժորը դեռ չի քննարկել համապատասխան մարդկանց հետ, բայց նման նվագախումբ ունենալու գաղափարն ինքնին գովելի է համարում: Ինչ վերաբերում է օպերային թատրոնի ներկայիս վիճակին, Դուրգարյանն ասել է, որ մեկ տարի է՝ այնտեղ մուտք չունի ու չի կարող ճիշտ գնահատական տալ, միայն ընդգծել է, որ ցանկացած կառույց էլ պրոֆեսիոնալ մարդ պետք է ղեկավարի, որն իր շուրջը լավ թիմ կհավաքի եւ մեծ կապեր կունենա աշխարհով մեկ:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները