Կամերային երգչախմբի համերգը նվիրված էր Մանսուրյանի հոբելյանին

Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարեց հեղինակի ստեղծագործությունները
kamerayin-ergchaxumb

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարեց հեղինակի ստեղծագործությունները՝ գրված Եղիշե Չարենցի հանրահայտ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածան», «Քամին» և այլ բանաստեղծությունների հիման վրա:

Համերգային երեկոն տեղի ունեցավ մարտի 21-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Մանսուրյանին նվիրված ևս մեկ երեկո կանցկացվի մարտի 26-ին: Համերգը կրում է «Տիգրան Մանսուրյանը Իսահակյանի հետ» խորագիրը:

*

*