Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը:
jon-malkovich

Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով: Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: Փառատոնը բացվեց հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը:

«Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, և այն ներկայացնել համերգին,  պարզվեց որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն: Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»,-ասաց Սմբատյանը:

Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: Դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ: Համերգներ կանցկացվեն նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան մրցույթի այս տարվա դափնեկիրները:

 

*

*