Ժիտոմիրում կբացվի Այվազովսկու ցուցահանդեսը

Կիևում երկարաձգվել է Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցադրության ժամկետը:
ayvazovski

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում կկայանա ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, հայտնում է AnalitikaUA.net–ը։

Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը հայտնել է, որ բացումը կկայանա նոյեմբերի 15-ին՝ ժամը 11։00–ին, Օլժիչի անվան գրադարանում։

Այցելուների ուշադրությանը կներկայացվեն Այվազովսկու ստեղծագործունեության քիչ հայտնի աշխատանքները։

Ցուցահանդեսի կազմակերպիչները՝ Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքն ու Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեն, կներկայացնեն նկարչի քիչ հայտնի կտավները՝ նվիրված Ուկրաինային եւ Հայաստանին, ինչպես նաեւ կրոնական բնույթի աշխատանքներ, սրբապատկերներ։

Ներկայացված կլինեն  նաեւ նյութերի պատճենները, որոնցում պատկերված են նկարչի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա կյանքի առանձին էջեր։ Ցուցահանդեսը կտեւի մինչեւ նոյեմբերի 30-ը։

Օրերս, մեծ պահանջարկի պատճառով, Կիևում երկարաձգվել է Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցադրության ժամկետը:

Ավելի վաղ «Ուկրփոստը» նամականիշ Է թողարկել Հովհաննես Այվազովսկու հոբելյանի առթիվ, իսկ Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ Է դրել «Իվան Այվազովսկի» հուշադրամը: Մետաղադրամը թողարկվել Է «Ուկրաինայի նշանավոր անհատները» շարքում եւ շրջանառության մեջ Է դրվել 35 հազար օրինակով:

*

*