Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից — Երկիր Մեդիա

Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից

Սա տարեսկզբից դերասանի արդեն երրորդ հոսպիտալացումն Է
jigarkhanyan

Արմեն Ջիգարխանյանը դուրս Է եկել կոմայից: «Արմեն Բորիսովիչը դուրս Է եկել կոմայից եւ այժմ գիտակից վիճակում Է, արտիստի վիճակը կայուն Է: Այսօր նրան կփոխադրեն մայրաքաղաքի լավագույն կլինիկաներից մեկը»,- գրում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ ներկայում Ջիգարխանյանի ախտորոշումը պարզ չԷ:

Ապրիլի 26-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստը տեղափոխվել Է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը եւ միացվել թոքերի արհեստական շնչառության ապարատին: Հաղորդվել Է, որ Ջիգարխանյանին հոսպիտալացրել են ինֆարկտով, նրա վիճակը գնահատվել Է՝ միջին աստիճանի ծանրության:

Սա տարեսկզբից դերասանի արդեն երրորդ հոսպիտալացումն Է. առաջին անգամ նա հոսպիտալացվել էր հունվարի 18-ին, երկրորդ անգամ Ջիգարխանյանին շտապ հիվանդանոց են տեղափոխել հունվարի 31-ին սրտի նոպայով, որի պատճառը բարդացումներն Էին թոքաբորբից հետո:

*

*