Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան

Օդանավակայանում Ժան Կլոդ Վան Դամը լուսանկարվել է երկրպագուների հետ:
jan-klod-van-dam

Հոլիվուդյան դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանել է Երևան: Դերասանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանից:

Օդանավակայանում Ժան Կլոդ Վան Դամը շփվել եւ լուսանկարվել է քաղաքացիների, երկրպագուների հետ:

Դերասանը Հայաստան է ժամանել Comedy Club փառատոնի նախագծի նկարահանումներին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 15-16-ին:

*

*