Մայքլ Ջեքսոնի Thriller-ը՝ 3D ձեւաչափով — Երկիր Մեդիա

Մայքլ Ջեքսոնի Thriller-ը՝ 3D ձեւաչափով

Հոլովակի նոր տարբերակի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի 74-րդ կինոփառատոնի շրջանակներում։

Ամերիկացի փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի (1958-2009 թ.) Thriller երգի նշանավոր տեսահոլովակը կվերաթողարկեն 3D ձեւաչափով: Այդ մասին հայտնել Է ռեժիսոր Ջոն Լենդիսը, որը օրիգինալ տեսահոլովակը նկարահանել Է 34 տարի առաջ:

Հոլովակի նոր տարբերակի պրեմիերան տեղի կունենա Վենետիկի 74-րդ կինոփառատոնի շրջանակներում, որն անցկացվելու Է օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը: Սակայն բացառված չԷ, որ այս եռաչափ տեսահոլովակը ցուցադրեն նաեւ ԱՄՆ-ի կինոթատրոններում:

Ինչպես Լենդիսը պատմել Է Entertainment Weekly հանդեսին, 14-րոպեանոց հոլովակը եռաչափ ձեւաչափի է վերափոխվել ամենաառաջավոր տեխնոլոգիաների օգնությամբ:

*

*