Այսօր կկայանա «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի եզրափակիչը

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը «Love Wave» երգով ելույթ կունենա վերջինը՝ 26-րդ համարի ներքո...
Iveta-Mukuchyan-evratesil-ezrapakich

 

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր կկայանա «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը «Love Wave» երգով ելույթ կունենա վերջինը՝ 26-րդ համարի ներքո:

Առաջինը կերգի Բելգիայի ներկայացուցիչը: Ըստ բուքմեյքերների, Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւը, որը ելույթ կունենա 18-րդը, մրցույթի հավանական հաղթողների ցուցակում առաջինն է: Բարձր են գնահատվում նաեւ Հայաստանի հնարավորությունները:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իվետա Մուկուչյանի ելույթը Երեւանում ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի մեծ էկրանին:

 

*

*