Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ի եզրափակիչում ելույթ կունենա 26-րդը

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են եզրափակիչ դուրս եկած մասնակիցների ելույթների հերթականությունը:
iveta-mukuchyan-evratesil-2016

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են եզրափակիչ դուրս եկած մասնակիցների ելույթների հերթականությունը: 

Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու վերջինը՝ 26-րդ համարի ներքո: Առաջինը՝ Բելգիայի ներկայացուցիչ Լաուրա Տեսորոն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ բուքմեյքերների, Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարեւը, որը ելույթ կունենա 18-րդը, մրցույթի հավանական հաղթողների ցուցակում առաջինն է: Նրան հաջորդում են Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները: Նաեւ շատ բարձր է գնահատվում Հայաստանի, Ավստրալիայի եւ Մալթայի ներկայացուցիչների հաղթանակի հնարավորությունը:

Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 14-ին:

*

*