Իրանահայ դերասանը կաթված է ստացել նկարահանման ժամանակ եւ մահացել

Նա 51 տարեկան էր:
levon-haftvan3

Սրտի կաթվածից  մարտի 10-ին կյանքից հեռացել է իրանահայ դերասան Լևոն Հաֆթվանը, ով խաղացել է «Քուփալ» եւ «Փարվիզ» ֆիլմերում: Նա 51 տարեկան էր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Թեհրան Թայմս»-ը՝ Հաֆթվանը ուրբաթ գիշերը սրտի կաթված է ստացել `«Մթության հարսնացու» հեռուստասերիալում նկարահանման ժամանակ և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է հաջորդ օրը:

«Փարվիզ» ֆիլմին «Արծաթե ծիրան» է շնորհվել 2013թ-ին Երևանում կայացած «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնում։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները