Լոս Անջելեսում և Նյու Յորքում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կբարձրանա մեծ էկրան

Այդ մասին տեղեկացրել է Սերժ Թանկյանը
Intent-to-Destroy

Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ ռեժիսոր Ջո Բերլինգերի փաստագրական Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Այդ մասին տեղեկացրել է ֆիլմի երաժշտության հեղինակ, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

«Ուրախությամբ հայտարարում ենք, որ Intent to Destroy ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Հպարտ եմ այն երաժշտությամբ, որը ես գրել եմ ֆիլմի համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Թանկյանը: Ավելի վաղ երաժիշտը նշել էր, որ Intent to Destroy-ն ամենաուժեղ ֆիլմերից է, որը երբևէ տեսել է վերջին շրջանում։

 

*

*