Հայուհի Իննայի կատարումը՝ ռուսական «Ձայնը» նախագծում

Դուդուկի հնչյունների ներքո «Ձա′յն տուր, ո՜վ ծովակ» կատարմամբ...

Ռուսական առաջին ալիքի «Ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում դուդուկի հնչյունների ներքո «Ձա′յն տուր, ո՜վ ծովակ» կատարմամբ ժյուրիին ու հանդիսատեսին գրավել է հայուհի Իննա Սայադյանը: Աղջիկը պատմել է, որ ինքը Վայքից է, բայց ապրում և սովորում է Ռուսաստանում:

18 ամյա հայուհու կատարումը ստիպել է, որ պտտվեն ժյուրիի 4 անդամներն էլ:

Իննան ընտրել է Կոնստանտին Մելադձեին և անցել «Ձայնը» երաժշտական նախագծի 8-րդ եթերաշրջանի հաջորդ փուլ:

*

*