Կայացավ «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը

Գրքում ներկայացված են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի ընթացքում իմպրեսիոնիստական ոճով ստեղծագործող կամ այդ ուղղությանը հարող 37 հայ կամ հայկական ծագում ունեցող նկարիչների մոտ 300 գործեր

Այսօր կայացել է «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը: Այն հեղինակի՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Միրզախանյանի երկար տարիների հետազոտությունների ու պրպտումների արգասիքն է: Գրքում ներկայացված են 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի ընթացքում իմպրեսիոնիստական ոճով ստեղծագործող կամ այդ ուղղությանը հարող 37 հայ կամ հայկական ծագում ունեցող նկարիչների մոտ 300 գործեր, դրանց գունավոր վերատպությունները, նաեւ այդ գործերի մասին նշանավոր մարդկանց կարծիքները: Գրքի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ իմպրեսիոնիզմը, որպես համաշխարհային գեղանկարչության զարգացման փուլ, չէր կարող մեկ ժողովրդի կամ երկրի նվաճումն ու սեփականությունը լինել:

«Իմպրեսիոնիստներ Վահրամ Գայֆեճյանը, Եղիշե Թադեւոսյանը, Գյուրջյանը, մեր աշխարհահռչակ գեղանկարիչները, ինչպես Արշիլ Գորկին, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, իրենց ուրույն ուղղությունը ստեղծեցին գեղանկարչության, արվեստի մեջ, բայց սկսել են որպես իմպրեսիոնիստներ»,- ասաց գրքի հեղինակ Ռուբեն Միրզախանյանը:

 

Մեկ Մեկնաբանություն
  • Կայացավ «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը — Armenian National Committee of America
    24 июня 2016 at 00:02

    […] Source: Yerkir Media Link: Կայացավ «Իմպրեսիոնիզմ. նկարիչ հայեր» եռալեզու պատկերա… […]

  • *

    *