«Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ

ՀՅԴ ուսանողները փորձեցին հատկանշել մայիսյան բոլոր առանցքային հաղթանակները, սկսած Ավարայրից մինչև Շուշի:
filter

Երևանի Հյուսիսային պողոտայում մայիսի 28-ի երեկոյան ՀՅԴ «ՆիկոլԱղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ:

Արխիվային և թանգարանային լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ էին ցուցադրվում հանրային պայմաններում, ՀՅԴ ուսանողները փորձեցին հատկանշել մայիսյան բոլոր առանցքային հաղթանակները, սկսած Ավարայրից մինչև Շուշի: Օրվա առանցքային խորհուրդն իհարկե Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման օրը տոնելն էր: Հայրենի հողում, շուրջ ինը դարերի կորուստից հետո, անօրինակ պայմաներում, մեր ժողովրդի ռազմունակության, մահը հեգնելու աներեր վճռականության, քաղաքական ղեկավարների իմաստության շնորհիվ վերանկախացած Հայաստանի տոնը նշելու համար Հյուսիսային պողոտայում խմբվել էին պատահական անցորդներ, արտերկրացի հյուրեր, մեծ թվով քաղաքացիներ արձագանքել էին սոցիալական ցանցերի միջոցով:

Նմանաբնույթ միջոցառումների հաջողությունը, մեկ անգամ ևս վկայում է, որ մեր ժողովրդի համար անկախ պետականությունը հավիտենարժեք կենսապահանջ է, որը վեր է ամեն ինչից, այդպիսի միջոցառումների ժամանակ միմյանց անծանոթմեր հայրենակիցների խրոխտ պարն ու ոգեղեն երգը, այն առհավատչյաներն են, որ պետականաստեղծ հայը իր կոչումին հավատարիմ շարունակելու է հոգ տանել իր պետականության մասին՝ ազգային և համամարդկային արժեքները հարստացնելուանկասելիձգտումով:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

*

*