Շիրակի և Արագածոտնի մարզերի հուշարձանները մաքրել են բուսածածկույթից

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականի համաձայն...
dzyan-maqrum

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարականի համաձայն՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մարզային ծառայությունների, մասնաճյուղ արգելոցների, արգելոց-թանգարանների աշխատակիցները կամավորների հետ ավելորդ բուսածածկերից մաքրել են հուշարձանների պատերը, տանիքներն ու գմբեթները: Բուսածածկույթից մաքրվել են Շիրակի մարզի ութ և Արագածոտնի մարզի տասը հուշարձաններ:

Բուսածածկույթի հեռացման աշխատանքներից առաջ և հետո մարզային ծառայության աշխատակիցներն արձանագրել են հուշարձանների վիճակը, դպրոցականներին անհրաժեշտ տեղեկատվություն են տվել հուշարձանների մասին: Հուշարձանների մասին իրենց գիտելիքները հարստացրել են նաև ժամկետային զինծառայողները: Նրանց համար հուշարձանների պահպանությանը վերաբերող ճանաչողական բաց դաս է անցկացվել:

 

*

*