Հռոմում կայացել է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսը

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար
shnorhandes

Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մայիսի 6-ին մասնակցել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսին։

Գիրքը իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ Անուշ Թորունյանի համատեղ ջանքերով։

Իր խոսքում դեսպանը շնորհակալություն է հայտնել ստեղծագործության իտալերեն թարգմանությունը կյանքի կոչելու համար և նշել, որ «Դանթեական առասպել»-ը Եղիշե Չարենցի վաղ շրջանի լավագույն գործերից է, որն անմիջապես հայտնի է դարձրել նրա անունը։

Միջոցառման ընթացքում ընթերցվել են պոեմի իտալերեն թարգմանությամբ հատվածներ։

*

*