Արձակի մեծ վարպետի՝ Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն է

«Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես»

«Հիշողության մեջ ես, ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես»,- վստահ էր մեծանուն հայ արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթեւոսյանը: Կոմիտասի անվան պանթեոնում նրա ծննդյան օրն են նշել:

Մեծ գրողը կդառնար 83 տարեկան: Ավանդույթի համաձայն, հենց այսօր էլ նրա անվան մրցանակ է շնորհվել, նաեւ խոսվել է Մաթեվոսյանի դերի եւ գրական ժառանգության մասին: Դավիթ Մաթեւոսյանը բարձրացրել է նաեւ հոր պատմվածքների հիման վրա ֆիլմեր նկարահանելու անհրաժեշտության հարցը: Նա մտահոգված է, որ արդեն պատրաստի սցենարները Կինեմատոգրաֆիստների միությունն անտեսում է:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*