Հրանտ Մարգարյանի կյանքի դրվագները՝ մեկ ֆիլմում

Մի օր գիտնական, մի օր հրապարակախոս, մի օր դաստիարակ, բեմադրիչ, դերասան, բանաստեղծ, բայց միշտ հայ․․․
hrant-margaryan

Մի օր գիտնական, մի օր հրապարակախոս, մի օր դաստիարակ, բեմադրիչ, դերասան, բանաստեղծ, բայց միշտ հայ, ահա այսպես է իրեն ներկայացրել գրող, թատերագիր, հասարակական գործիչ Հրանտ Մարգարյանը, ով այսօր տոնել է իր ծննդյան 80 եւ մշակութային գործունեության 65 ամյակները:

Հոբելյանական միջոցառմանը ֆիլմի տեսքով ներկայացվել է Հրանտ Մարգարյանի կյանքն ու գործունեությունը: Միջոցառումն իրականացվել է Համազգային Հայ կրթական եւ մշակութային միության, Սփյուռքի նախարարության եւ Գրողների միության ջանքերով, իսկ հանդիսության վերջում հեղինակը ներկայացրել է մոնո ներկայացում Խրիմյան հայրիկի կերպարով:

*

*