Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը

Աշուղյանը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի:
hrachya-ashughyan

Կյանքից հեռացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, բեմադրիչ Հրաչյա Աշուղյանը: Նա 80 տարեկան էր: Ծնվել է 1938 թվականին` Թբիլիսիում: Դերասան Գեվորգ Աշուղյանի որդին է:

Ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1975-ից հայկական հեռուստաթատրոնում է եղել նախ որպես ռեժիսոր, հետո արդեն գլխավոր ռեժիսոր:

Դասավանդել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում եւ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: Հեռուստաթատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ, այդ թվում արտասահմանում:

Աշուղյանը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ էր, ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները