«Հորովել»-ը նշում է իր անվանակոչության 45-ամյակը

Անսամբլը պահպանել, զարգացրել ու սերունդներին է փոխանցել հայկական ավանդական երգն ու պարը:

Վանաձորում գործող «Հորովել» երգի-պարի անսամբլը Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում օրերս մեծ հանդիսավորությամբ նշել է իր անվանակոչության 45-ամյակը: Տասնամյակների պատմություն ունեցող անսամբլը պահպանել, զարգացրել ու սերունդներին է փոխանցել հայկական ավանդական երգն ու պարը: Հենց այս առաքելությունն իրականացնելու համար էլ «Հորովել»-ի անդամները Մշակույթի նախարարությունից, Լոռու մարզպետարանից եւ Վանաձորի քաղաքապետարանից ոսկե մեդալներ ու պատվոգրեր են ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*