«Հին Երեւանի» ճարտարապետին զայրացրել է Արամ Մանուկյանի շենքի քանդման շուրջ աղմուկը

«Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանին զայրացրել է «Գրադարան» նախաձեռնության քայլը։
hin-yerevan

«Հին Երեւան» նախագծի գլխավոր ճարտարապետ Լեւոն Վարդանյանին զայրացրել է «Գրադարան» նախաձեռնության քայլը։ Երիտասարդները բաց նամակով դիմել են իշխանություններին՝ Երեւանում, Արամի փողոցում գտնվող տունը, որտեղ ժամանակին ապրել է Առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանը, չքանդելու հարցով։

Իսկ շենքը, որից առայժմ դեռ կանգուն է ճակատային մասը, ներառված է «Հին Երեւան» նախագծում եւ պետք է տեղափոխվի։gradaran

«Ինչի՞ են նախագահին դիմել, մի անգամ չի եղել, որ ինձ այս հարցով դիմեն ու ես չպատասխանեմ»,- ասաց նա։

Արամ Մանուկյանի տան եւ Երեւանում ապամոնտաժված մյուս պատմական շենքերի փրկությունը, ըստ Լեւոն Վարդանյանի,  «Հին Երեւան» նախագիծն է: Այն քննարկվում է արդեն 15 տարի, ըստ պայմանագրի՝ պետք է ավարտվի 5 տարվա ընթացքում: Նախատեսվածից արդեն մեկ տարի անցել է, բայց սայլը տեղից դեռ չի շարժվել:

«Քաղաքապետի հետ պետք է վերջնական որոշենք եւ գուցե մեկ շաբաթից սկսվի առաջին լոտի շինարարությունը»,- ասաց ճարտարապետը:

Դեռ 2006 թվականից, երբ հաստատվեց «Հին Երեւան» նախագիծը, ինքը քաղաքի հին շինությունները պահպանելու համար հաշվարկել էր ամեն ինչ: Երբ այս ամենն իրական կդառնա՝ չգիտի:

«Մարդ ես, կարող է՝ ես էլ չեմ տեսնի»:

Ինքը գուցե չտեսնի  բայց մի բանում վստահ է՝ ժամանակի ընթացքում եկող սերունդը կարող է Երեւանում շատ արագ կառուցվող բարձրահարկերը քանդել, բայց «Հին Երեւան»-ը կպահպանի:

Հ.Գ. Լավատեսությունը կկիսեինք, եթե չլիներ պատմական շենքերի պահպանման նաեւ մեկ այլ տաբերակը: Առաջին Հանրապետության կառավարության շենքի մի հարկաբաժինը սննդի սպասարկման կետի է վերածվել, իսկ պատմական ճակայտային մասը ծածկված է ոչ հայահունչ գովազդով:

*

*