Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններով նշվեց երգահանի 90-ամյա հոբելյանը — Երկիր Մեդիա

Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններով նշվեց երգահանի 90-ամյա հոբելյանը

Համերգը տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
heqimyan

«Բարի արագիլ», «Կռունկ, բարով դառնաս», «Երգիր ինձ համար» և մի շարք այլ երգերի հեղինակ, Դաղստանի արվեստների վաստակավոր գործիչ Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործությունները նրա հոբելյանին նվիրված երեկոյին առաջին անգամ հնչեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հատուկ հյուրերն էին Վախթանգ Կիկաբիձեն և Նանի Բրեգվաձեն: Համերգը տեղի ունեցավ փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Համերգին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ինչպես նաև Ալեքսեյ Հեքիմյանի որդիները՝ Ռաֆայելը և Միքայելը:

*

*