Հանրապետության հրապարակի տոնական համերգում ելույթ կունենան նաեւ Հելեն Սեգարան ու Սիրուշոն

Ծրագիրը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն էֆեկտներով
helen-sirusho

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում մայիսի 28-ի երեկոյան Երեւանի Հանրապետության Հրապարակում համերգ տեղի կունենա:

Ծրագրում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մարաթուկ» համույթը, երգչախումբը, Կամո Սեյրանյանը, Սևակ Խանաղյանը, Սիրուշոն, Ռազմիկ Ամյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Հելեն Սեգարան:

Ծրագիրը հագեցված է ձայնային, լուսային, 3D անիմացիոն էֆեկտներով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական:

 

*

*