Տեղի է ունեցել Ծովինար Խաչատրյանի «Հայուհին» գրքի շնորհանդեսը

Հայուհու տեսակի մասին մտորումները առիթ են հանդիսացել, որ հեղինակը բացահայտի հայուհու ֆենոմենը:
hayuhin

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունում տեղի է ունեցել Ծովինար Խաչատրյանի «Հայուհին» գրքի շնորհանդեսը: Հայուհու տեսակի մասին մտորումները առիթ են հանդիսացել, որ հեղինակը բացահայտի հայուհու ֆենոմենը:

«Հեզ, զուսպ, բայց միաժամանակ ՝ վճռական, ուժեղ, խորհրդատու-դիվանագետ հայուհու մեջ զորեղ է ազգապահպանման բնազդը: Հայուհին, անկախ իր դիրքից, կրթությունից, կատարել է ցանկացած աշխատանք՝ ընտանիքը կերակրելու համար. իր ուսերին միշտ կրել է ընտանիքը կերակրելու հոգսը»:

Ահա այսպիսին է գրքի հեղինակի նկարագրությունը հայ կնոջ կերպարի մասին: Գիրքը մեր օրերի մարդկանց մասին է՝ մեր շրջապատում ապրող մարդկանց: Հեղինակի կարծիքով՝ չկան անհետաքրքիր մարդիկ ու անհետաքրքիր ճակատագրեր, բոլորի կյանքի պատմությունն էլ կարելի է գրել:

Գրքի վերջում զետեղված են 4 պիեսներ եւ 1 կինոսցենար: Ի դեպ, նրա պիեսների մեծ մասի թեման Արցախյան պատերազմն է, նախապատերազմյան Արցախը: Ծովինար Խաչատրյանի աշխատանքները գրավել են ոչ միայն ընթերցասերներին, այլեւ դրանք նկատել են կինոռեժիսորները: Էկրանավորվել է «Գյուրջեւանի վերջին բնակիչը» պատմվածքը:

*

*