Հայտարարվել են Walt Disney-ի լավագույն մուլտֆիլմերը

Վարկանիշի առաջատար է ճանաչվել «Պինոկիո»-ն
mult

Collider պորտալը կազմել է Walt Disney ստուդիայի լավագույն ու ամենավատ մուլտֆիլմերի ցուցակը: Վարկանիշի առաջատար Է ճանաչվել 1940 թվականի «Պինոկիո»-ն: «Պինոկիո»-ն ստացել է երկու «Օսկար»՝ լավագույն երգի եւ լավագույն օրիգինալ սաունդթրեքի համար:

Երկրորդ տեղը տրվել է 1959 թվականի «Քնած գեղեցկուհուն»:

Երրորդ հորիզոնականում 1940 թվականի «Ֆանտազիա» անիմացիոն ժապավենն է:

Թոփ-10-ում տեղ են գտել նաեւ «Բեմբին», «Գեղեցկուհին եւ Հրեշը», «Դամբոն», «Առյուծ արքան», «Փիթեր Փենը», «Մոանան» եւ «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները»: Collider-ի վարկածով՝ ամենավատ մուլտֆիլմը դարձել է 2005 թվականի «Ճուտ Ճուտիկը»:

*

*