ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայ կինոյի օր ունենալու օրինագծին

Հանձնաժողովի նիստում 6 կողմ և 3 ձեռնպահ ձայնով օրինագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:
film-kino

ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի կողմից ներկայացված` «Պետական տոների եւ հիշարժան օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Պատգամավորներն առաջարկում են ապրիլի 16-ը նշել որպես Հայ կինոյի օր:

«Նախաձեռնությունը ստացվել է Հայաստանի կինոգործիչներից, հարցը բավական երկար քննարկվել է փորձագիտական հանրության ներգրավմամբ։ 1923թ. ապրիլի 16-ին Հայաստանում ստեղծվել է «Պետկինոն», որը 1966թ. վերանվանել են «Հայֆիլմ»։ Հայ կինոյի օրը կնպաստի կինեմատոգրաֆի զարգացմանը հանրապետությունում և մշակութային այդ արժեքի պահպանմանը»,- ասաց Զոհրաբյանը:

Հանձնաժողովի նիստում 6 կողմ և 3 ձեռնպահ ձայնով օրինագիծը ներառվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

*

*