Հայկական ավանդական հարսանեկան արարողություն՝ «Զվարթնոց»-ում

Ներկայացրել են հայկական հարսանիքի նաեւ մոռացված տարրերը:
harsaniq

Օգոստոսի 10-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բեմականացված ներկայացվել է հարսանեկան արարողություն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» եւ «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած միջոցառման ընթացքում հայկական տարազներով հարսն ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը ներկայացրել են հայկական հարսանիքի նաեւ մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը զարդարվել էր հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, հնչել է հայկական ավանդական երգ, երաժշտություն` զուռնա-դհոլով: Տոնական միջավայրի անմիջական մասնակիցն էլ դարձել են հենց արգելոց-թանգարանի այցելուները:

 

 

*

*