Հայկական դուդուկն ու ջազը՝ մոսկովյան բեմում

Համատեղ ելույթով հանդես կգան դուդուկի անվանի վարպետներ Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը, Վահագն Հայրապետյանի...
duduk

«Հայաստանի մշակութային օրեր» միջոցառումների շրջանակում նոյեմբերի 22-ին Մոսկվայի նկարիչների տանը «Հայկական հոգու ձայնը» խորագրով համերգային ծրագրում կմիավորվեն հայկական դուդուկն ու ջազը: Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համատեղ ելույթով հանդես կգան դուդուկի անվանի վարպետներ Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը, Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, հայտնի այլ երաժիշտներ:

«Ներկայացնելու ենք Կոմիտաս, Սայաթ Նովա, ժողովրդական ստեղծագործություններ: Ռուսաստանի հանդիսատեսի հետ մեր շփումը, իհարկե, առաջինը չէ: Ռուսները յուրահատուկ վերաբերմունք ունեն դուդուկի հանդեպ։ Մեր համերգներն այստեղ անցնում են լեփ-լեցուն դահլիճներում. հանդիսատեսը շունչը պահած լսում է դուդուկի երաժշտությունը: Համոզված եմ, որ նույն մթնոլորտը կտիրի նաև Մոսկվայի համերգին»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Դաբաղյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները