Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

Այն նվիրված էր մեծանուն Կոմիտասի 150-ամյա հոբելյանին
hayastanyan-ergchaxumb,-pariz

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվեց լայնամասշտաբ համերգային ծրագիր, որը նվիրված էր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Երեկոյին փայլուն կերպով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրեց կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը:

Սա առաջին դեպքն էր, երբ հայաստանյան երգչախումբը հանդես էր գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում։

Հավելենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվեց հոգևոր երաժշտության համերգ:

*

*