«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի «Ուխտագնացություն»-ը Իսրայել ավարտվել է

Ազատ օրերին երգչախմբի 13 անդամ մկրտվել է Երուսաղեմի հայկական եկեղեցում:
hayastani-poqrik-ergichner

Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն օրերս է վերադարձել Իսրայելից, որտեղ մասնակցել է խմբերգային արվեստի Աբու-Գոշ փառատոնին։ Երգչախումբը համերգներով հանդես է եկել Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ քաղաքներում: Փառատոնի մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը  խոսեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, խմբավար Տիգրան Հեքեքյանը:

«Փառատոնի կազմակերպիչները շատ խստապահանջ են մասնակիցներ ընտրելու հարցում: Առաջին անգամ փառատոնի ողջ պատմության ընթացքում նրանք մանկական երգչախմբի էին հրավիրել: Մեր կենդանի կատարումը լսելով` հիացած էին»,-  նշեց  Հեքեքյանը:

Նրա խոսքով` իրենք այս շրջագայությունը անվանել են «Ուխտագնացություն», քանի որ ելույթներ են ունեցել  կարևորագույն վայրերում: «Մեզ տրվեց հնարավորություն պատարագ երգել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում և Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում»,-շեշտեց խմբավարը:

Ազատ օրերին երգչախմբի 13 անդամ մկրտվել է Երուսաղեմի  հայկական եկեղեցում:

*

*