«Հայաստանի պատանի երգիչներ»-ի սաները պահանջում են վերականգնել Արամի 23 հասցեում գտնվող երգչախմբի շենքը

Նրանք սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Արամի փողոցը:
poqrik-ergichner-arami-poxoc11 (1)

Արամի 23 հասցեում գտնվող տունը՝ Երեւանի պատմական շենքերից մեկը եւս կանգնել է փլուզման վտանգի առաջ: Շենքը խարխուլ վիճակում է եւ չնորոգվելու եւ հուշարձանի չվերածվելու դեպքում մի օր այս տարածքում Արամի փողոցի հերթական տունը չի լինի:

Շենքի վերակառուցման պահանջով «Հայաստանի պատանի երգիչներ» երգչախմբի սաները սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Արամի փողոցը:

Երեխաները կատարել են Պարույր Սեւակի եւ Էդգար Հովհաննիսյանի հեղինակած սիրելի երգը՝ դրանով իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խնդրի շուրջ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը նշում է, որ պիտի մինչև վերջ պայքարեն: Եթե, այնուամենայնիվ, շենքը փուլ գա, պահանջելու են, որ այն հիմնովին վերակառուցեն: «Մենք պահանջում ենք, որ շենքը փրկեն, պատը ամրակայեն, հողային ապարները ամրացնեն: Սա է կարևորը»,- ասել է Հեքեքյանը:

poqrik-ergichner-arami-poxoc22 (1)

 

*

*